Սպիտակի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է

Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Տրանսպորտի և կապի նախարարության փոխանցմամբ, հունվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսից դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհահատվածում և Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:

Սպիտակի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: