Ֆրանսիան քաղաքացիությունից զրկեց ահաբեկչության համար դատապարտվածին

Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը վերահաստատել է 2013 թվականին ահաբեկչության մեղադրանքով դատապարտված Ահմեդ Սանունիին երկրի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ կառավարության որոշումը:

Սանունին ծնունդով Մարոկոյից է: