Amnesty International-ը մտահոգված է Դոնեցկի դեպքերով

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Դոնեցկում տեղի ունեցած մահվան հերթական դեպքերի կապակցությամբ:

Կազմակերպությունը նաև նշում է, որ Դոնեցկի օդանավակայանում անջատականների կողմից գերված ուկրաինացի զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքը հակասում է միջազգային օրենքներին: