Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորը

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա

Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալան։ Այդ մասին հայտնել է երկրի պետական հեռուստաընկերությունը։

Աբդալան 90 տարեկան էր, որից 10 տարին ղեկավարել էր երկիրը։

Թագավորը արդեն մի քանի շաբաթ հիվանդանոցում էր՝ թոքերի վարակ ախտորոշմամբ։

Այժմ Սաուդյան Արաբիայի թագավոր կդառնա Աբդալայի եղբայրը։