ԱՄՆ-ի և Ֆրանսիաի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիա - Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դաշնակիցների զորքերի Նորմանդիայում ափհանման 70-ամյակի միջոցառումների ժամանակ, 6-ը հունիսի, 2014թ.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսով քննարկել է վերջերս Փարիզում տեղի ունեցած հարձակումների հետաքննության մանրամասները։

Սպիտակ տան հաղորդմամբ՝ Օբաման վերահաստատել է այդ հարցում Ֆրանիսայի կառավարությանն աջակցելու իր պատրաստակամությունը։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայի արևելքում տիրող ճգնաժամին, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին ու Իսրայելին վերաբերող հարցեր։