Ընթանում է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի նիստը

Բրյուսելում ընթանում է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի 15-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Բալայանն Թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել նիստից, որին մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: