Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փաստում է, որ աճում է անառողջ ապրելակերպի հետևանքով մահացությունը։
Համաձայն կազմակերպության երեկ հրապարակված զեկույցի՝ ծխելը, ալկոհոլի, աղի, շաքարի, յուղի օգտագործման չարաշահումները հանգեցնում են այնպիսի հիվանդությունների, որոնց պատճառով աշխարհում տարեկան մոտ 16 միլիոն մարդ է մահանում։ Մյուս հիմնական գործոնը, ըստ ԱՀԿ-ի, ֆիզիկական ակտիվության բացակայությունն է։