Ամերիկյան ընկերությունը Ռուսաստանից հրթիռային շարժիչներ է գնում

Orbital Sciences ամերիկյան մասնավոր ընկերությունը և «Էներգիա» ռուսաստանյան պետական ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որի համաձայն, «Էներգիան» Orbital Sciences-ին վաճառելու է RD-180 տեսակի 60 հրթիռային շարժիչ։ Գործարքի գինը մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար է։

Այդ շարժիչներով աշխատող ամերիկյան հրթիռները միջազգային տիեզերակայան են հասցնում տարբեր բեռներ` սարքավորումներ և սնունդ։

«Էներգիան» չի ընդգրկված ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանյան ընկերությունների ցանկում, սակայն Մոսկվան ժամանակին սպառնացել է ի պատասխան պատժամիջոցների` դադարեցնել շարժիչների վաճառքը։