Սահմանագոտում հայ զինծառայող է զոհվել

Այսօր ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է զոհվել:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ զինվորը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում: Զոհվածը Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանն է:

Նրան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն մահացած վիճակում: