Մոմավառություն Վրաստանում՝ ի հիշատակ Ավետիսյանների

Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ այսօր մոմավառություն տեղի կունենա՝ ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների:

«Մեր համերաշխությունը հայտնենք մեր հարևաններին», - գրված է Ֆեյսբուքում ստեղծված միջոցառման էջում, որի կազմակերպիչները կոչ են անում այսօր տեղական ժամանակով ժամը 3-ին ծաղիկներ և մոմեր դնել Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ:

Էջում տասնյակ մարդիկ ցավակցություն են հայտնել հայերին՝ տեղի ունեցածի կապակցությամբ: