Ցուցարարների մի մասը ՌԴ հյուպատոսարանի մոտից շարժվեց դեպի դատախազություն

Բախում ոստիկանների և ցուցարարների միջև Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շրջակայքում, 15-ը հունվարի, 2015թ․

Քիչ առաջ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտակայքում ցույցի դուրս եկած քաղաքացիների մի մասը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Շիրակի դատախազության շենք: Ցուցարարներից ոմանք դեռ շարունակում են մնալ հյուպատոսարանի մոտակայքում:

Պատգամավորը խոստացավ, որ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ գնալու են տեսնելու ռուսական ռազմաբազայում պահվող Վալերի Պերմյակովին:

Հիշեցնենք, ավելի վաղ գյումրեցիները պահանջել էին նկարահանել ռուս զինծառայողին, որպեսզի համոզվեն, որ Պերմյակովը Գյումրիում է: