ԱՄՆ-ը գլոբալ ահաբեկիչ ճանաչեց Պակիստանի թալիբների առաջնորդին

ԱՄՆ Պետդեպարտամենտի լոգոն

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը գլոբալ ահաբեկիչ է ճանաչել Պակիստանի թալիբների առաջնորդ Մուլա Ֆազուլլահին։

Վերջինս իր վրա է վերցրել դեկտեմբերի 16-ին Փեշավարում դպրոցի վրա հարձակումը, որի հետևանքով ավելի քան 150 մարդ զոհվեց, մեծամասնությունը՝ երեխաներ։