Սերբիայի վարչապետը այսօր կայցելի Կոսովո

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչ

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչն այսօր պատրաստվում է այցելել Կոսովո, որի անկախությունը Սերբիան հրաժարվում է ճանաչել։

Բելգրադից հաղորդել են, որ Կոսովոյի իշխանությունների հետ հանդիպում չի նախատեսվում։

Վուչիչի գլխավորած պատվիրակությունն այցելում է սերբական համայնքներ՝ տոնելու ուղղափառների Նոր տարին։