Արևմուտքը դատապարտում է բռնությունների աճը Ուկրաինայում

Ուկրաինա - Հարձակման ենթարկված ավտոբուսը Դոնեցկի մերձակայքում, 13-ը հունվարի, 2015թ․

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները դատապարտել են Ուկրաինայի արևելքում բռնությունների աճը։

Հիշեցնենք՝ երեկ Դոնեցկում ավտոբուս էր ռմբակոծվել, ինչի հետևանքով ավելի քան 10 մարդ զոհվել, 13-ը վիրավորվել էին:

Դոնեցկի մարզի ոստիկանապետ Վյաչեսլավ Աբորսկիի խոսքերով՝ կրակողները եղել են այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» անջատականները, որոնց թիրախը ուկրաինական հենակետն էր։

Անջատականների առաջնորդները, սակայն, հերքել են իրենց մասնակցությունը միջադեպին։