Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել է ԱՊՀ «Համագործակցության» շքանշանով

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի որոշմամբ Միջխորհրդարանական վեհաժողովի և նրա մարմինների գործունեությանն ակտիվ մասնակցության, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Համագործակցություն» շքանշանով: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության վարչությունը։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից շքանշանը Հովիկ Աբրահամյանին է հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: