Հայկական դիրքերի ուղղությամբ այս գիշեր ևս ինտենսիվ կրակոցներ են հնչել

Your browser doesn’t support HTML5

Հայկական դիրքերի ուղղությամբ Տավուշի մարզի հատվածում այս գիշեր ևս ինտենսիվ կրակոցներ են հնչել։ Բաղանիս գյուղի հարևանությամբ գտնվող Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Այստեղ երկու օր առաջ ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետևանքով գյուղացի հովիվ էր սպանվել։