Գյումրիի ողբերգության գործով հիմնական կասկածյալը հայտնաբերված է

Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, լուսանկարը՝ ВКонтакте սոցիալական ցանցից

Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատությանը» հայտնեց, որ ռուս սահմանապահները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին:

Ռուսական կողմը բանավոր տեղեկացրել է հայ իրավապահներին, որ հայտնաբերվածը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովն է:

Ասլանյանն ասաց, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների, արյունալի դեպքերի գործով հիմնական կասկածյալին գտել են հայ - թուրքական սահմանի մոտ՝ Բայանդուր և Երազգավորս գյուղերի հատվածում։

Դատախազը տեղեկացրեց, որ Վալերի Պերմյակովը հիմա ռուսական կողմի մոտ է։

Սաթենիկ Կաղզվանցյան, Գյումրի