Փարիզում հատուկ հսկողություն է սահմանված

«Շառլի Էբդո» պարբերականի վրա իսլամիստ ծայրահեղականների հարձակումից հետո Ֆրանսիայում անվտանգության ուժերի 10 հազարանոց զորքը հսկողություն է իրականացնում քաղաքացիական հաստատությունների մոտ:

Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավիրած խորհրդակցության ժամանակ նաև որոշվել է, որ 5000 զինվորականներ պետք է հսկողություն իրականացնեն 700 հրեական դպրոցների մոտ: