Հայաստանը դատապարտել է Հալեպում հայկական եկեղեցու հրթիռակոծումը

Հայաստանը դատապարտում է Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիթա եկեղեցու հրթիռակոծումը, որի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։

«Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը», - ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, մեկնաբանել է արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով․ - «Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը՝ կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների և սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները»: