Նոր կրակոցներ և պատանդառություն Փարիզում

Իրավապահները Փարիզի արևելյան Պորտ-դը-Վենսեն արվարձանի նպարեղենի խանութի մոտ, 9-ը հունվարի, 2014թ․

Լրատվամիջոցները փոխանցում են, որ զինված անձը Փարիզի արևելյան Պորտ-դը-Վենսեն արվարձանում հրեական սննդամթերքի խանութում պատանդ է վերցրել: Հաղորդվում է նաև, որ հրաձգության ժամանակ մեկ անձ վիրավորվել է:

The Telegraph-ի փոխանցմամբ՝ իրավապահները ենթադրում են, որ զինված անձը հենց նա է, ով երեկ առավոտյան սպանել է կին ոստիկան Կլարիսա Ժան-Ֆիլիպին:

Պատանդների թվի մասին առայժմ հստակ տվյալներ չեն նշվում: Կան հաղորդումներ 1-ից մինչև 5 պատանդների մասին:

France presse-ը հաղորդում է, որ առնվազն երկու մարդ է զոհվել, 5-ը պատանդ են վերցվել: