Ռոհանին համերաշխության կոչ է անում շիաներին և սունիներին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսլամական միասնության 28-րդ խորհրդաժողովի ժամանակ, Թեհրան, 7-ը հունվարի, 2015թ․

Թեհրանում անցկացվող Իսլամական միասնության 28-րդ միջազգային խորհրդաժողովի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին շիա և սունի մահմեդականներին համագործակցելու և համերաշխության կոչ է արել։