Նամակներ «Ազատության» Բաքվի բյուրոյի առգրավված համակարգիչներից

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի կապարակնքված դուռը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն ասել են, որ իրավապահների կողմից իրենց համակարգիչների առգրավումից հետո իրենց էլեկտրոնային փոստերից անհայտ անձինք նամակներ և հաղորդագրություններ են ուղարկում։

«Ազատության» Բաքվի բյուրոյի աշխատակիցներն ասել են, որ չէին հասցրել դուրս գալ համակարգից, երբ իրավապահները ներխուժել են գրասենյակ ու հավաքել համակարգիչները։

Դեկտեմբերի 26-ին «Ազադլիգ»-ի Բաքվի գրասենյակի կապարակնքումից հետո բյուրոյի ավելի քան երկու տասնյակ ներկայիս ու նախկին աշխատակիցներ բերման ենթարկվեցին կամ կանչվեցին հարցաքննության։ Այսօր ևս գրասենյակի աշխատակիցները կանչվել են հարցաքննության։