Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները ժամը 15.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ինչպես հաղորդում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: