«Սառնարյուն զանգվածային սպանություն» Կանադայում

Կանադական Էդմոնթոն քաղաքում տեղի է ունեցել զանգվածային սպանություն:

Ոստիկանության աշխատանքային վարկածի համաձայն, ընկճախտով տառապող տղամարդը սպանել է իր ընտանիքի 6 չափահաս անդամներին, ինչպես նաև երկու երեխաներին, այնուհետև ինքնասպանություն գործել:

Էդմոնթոնի ոստիկանապետը Կանադայի արևմուտքում գտնվող այս քաղաքի պատմության մեջ ամենադաժան սպանության դեպքը որակել է «սառնարյուն զանգվածային սպանություն»: