Մերկելը դիմում է Մոսկվային

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դիմել է Ռուսաստանին՝ հորդորելով, որպեսզի պաշտոնական Մոսկվան օգտագործի իր ազդեցությունը Ուկրաինայի ռուսամետ անջատականների նկատմամբ և աջակցի ուկրաինական հակամարտության խաղաղ լուծման հարցում հրադադարի հասնելու ծրագրի իրականացմանը։

Դեկտեմբերի 26-ին Մինսկում անցկացված բանակցություններն արդյունք չէին տվել, իսկ դրանից երկու օր առաջ Կիևն ու ռուսամետ անջատականները համաձայնության էին եկել գերիների փոխանակման հարցում։