Վախճանվել է լեգենդար ռուս անիմատոր Սոկոլսկին

Գենադի Սոկոլսկին, ով իր կարիերայի ընթացքում ստեղծել է բազմաթիվ սիրված մուլտիպլիկացիոն պերսոնաժներ, մահացել է 78 տարեկան հասակում:

Նրա մահվան մասին հաղորդագրությունը հրապարակվել է animator.ru կայքում:

Սոկոլսկին աշխատել է այնպիսի հանրահայտ անիմացիոն ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Веселая Карусель» (Ուրախ կարուսել) և «Ну Погоди!» (Դե սպասիր) շարքերը: