Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու, երկրի արևելքում խաղաղություն հաստատելու համար այսօր Մինսկում նախատեսված է բանակցությունների նոր փուլ, որը շարունակվելու է նաև դեկտեմբերի 26-ին։
Բանակցություններին մասնակցելու են Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ անջատականների և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները։
Հրադադար հաստատելու նախորդ բանակցությունները նույն Մինսկում անցկացվել էին սեպտեմբերի 5-ին։