Եվրախորհուրդը հրաժարվել է դիտարկել Ադրբեջանում այսօր անցկացվող ընտրությունները

Ադրբեջանում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում, ընտրվում են 118 համայնքապետեր:

Ընտրություններին հետևում է ավելի քան 50 հազար տեղական դիտորդ, մինչդեռ Եվրախորհուրդը հրաժարվել է դիտարկել ընտրությունները:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը լրագրողներին հորդորել է բացասական տեղեկություններ չհրապարակել ընտրությունների վերաբերյալ: