Լուկաշենկոն Ռուսաստանից ոչինչ չի խնդրում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, Մոսկվա, Կրեմլ, 23-ը դեկտեմբերի, 2014թ․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե մտադիր չէ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ որևէ բան խնդրել Մոսկվայից:

«Մենք Մոսկվայի դուռը չենք եկել մեկնած ձեռքով և ինչ-որ բան փոխանակելու մտադրությամբ», - հայտարարել է Բելառուսի նախագահը: