Amnesty International-ի զեկույցը՝ Սինջարի կանանց մասին

Իրաք - Սինջարից տեղահանված եզդիները քայլում են դեպի Սիրիայի սահմանը, օգոստոս, 2014թ․

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց՝ անդրադառնալով Իրաքի եզդի կանանց նկատմամբ բռնություններին:

Զեկույցում վկայակոչված են ավելի քան 40 կանանց վկայությունները Սինջարում «Իսլամական պետության» զինյալների վայրագությունների մասին: