Մոսկվայում կհանդիպեն ԵՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարները

Your browser doesn’t support HTML5

Այսօր երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է ժամանում Հայաստանի նախագահը: Այստեղ վաղը Սերժ Սարգսյանը մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, որով, ըստ էության, տրվելու է ԵՏՄ-ի պաշտոնական մեկնարկը: