Զորքերի կիրառման համատեղ պլանավորման շտաբային բանակցություններ ՀՀ և ՌԴ միջև

Հայ - ռուսական համատեղ զորավարժություններ, արխիվ

Դեկտեմբերի 22-25-ը Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի երկու երկրների Զինված ուժերի զորքերի կիրառման համատեղ պլանավորման փաստաթղթերի մշակման և ճշտման հարցերով Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում նախատեսված շտաբային բանակցություններին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բանակցությունները անցկացվում են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014 թվականի պլանի համաձայն: