Ռումինիայի նոր նախագահը խոստանում է պայքարել կոռուպցիայի դեմ

Ռումինիայի նորընտիր նախագահ Կլաուս Յոհաննիս, արխիվ

Ռումինիայում երեկ անցկացվել է նորընտիր նախագահ Կլաուս Յոհաննիսի երդմնակալության արարողությունը։

Ստանձնելով նախագահի պաշտոնը՝ Յոհաննիսը խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ ու հզորացնել երկիրը։

Նոյեմբերին անցկացված ընտրություններում Տրանսիլվանիայի նախկին քաղաքապետ, էթնիկ գերմանացի Յոհաննիսը անսպասելիորեն հաղթեց գործող վարչապետ Վիկտոր Պոնտային։