Դեպք Ղարաբաղի ՊԲ զորամասի հենակետում․ մահացել է 19-ամյա զինծառայող

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի (ՊԲ) արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում երեկ արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ-ի 19-ամյա զինծառայող Դավիթ Հրաչյայի Քոլոյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դավիթ Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցների», - ասված է հաղորդագրությունում: