ՄԱԿ-ը հավանության է արժանացրել Հյուսիսային Կորեային քննադատող բանաձևը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանության է արժանացրել Հյուսիսային Կորեային քննադատող բանաձևը և առաջարկել Անվտանգության խորհրդին այն ներկայացնել Հաագայի դատարան։

Բանաձևն առնչվում է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին։