Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար է նշանակվել վրացի նախկին պաշտոնյան

Վրաստանի ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Եկատիրինա Զգուլաձեն նշանակվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Պավլո Ռոզենկոն։

Ավելի վաղ Ուկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնում էր նշանակվել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրոք այդ երկրի առողջապահության նախարար Ալեքսանդր Քվիթաշվիլին։