ԱՄՆ-Կուբա դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են

Միացյալ Նահանգները և Կուբան բանակցություններ կսկսեն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ, հաղորդում է «Ասոշիյթեդ Փրես» գործակալությունը:

Կուբայի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխության մասին չորեքշաբթի օրը հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը: Սպիտակ տան հայտարարությունում նշված է, որ առաջիկա ամիսներին Հավանայում կվերականգնվի ԱՄՆ-ի դեսպանատունը:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1961 թվականին: