Պաշտպանության նախարարը հանդիպել է առաքելությունն ավարտող Ջոն Հեֆերնի հետ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

«Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թվականի ընթացքում պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության արդյունքները և գնահատվել ձեռքբերումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման դինամիկան»,- հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը: