ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղթերի, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում:

Վավերացված պայմանագիրը նախատեսում է 1-8 տարվա անցումային ժամանակաշրջան՝ Հայաստանի ներկրման մաքսատուրքերը Մաքսային միասնական սակագնին համապատասխանեցնելու համար:

Համաձայն այդ փաստաթղթի՝ Հայաստանը միության լիիրավ անդամ է դառնում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համատեղ: ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից: