Պակիստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Պակիստանում եռօրյա սուգ է հայտարարվել դպրոցում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված 132 երեխայի և դպրոցի անձնակազմի 9 անդամների հիշատակին:

«Թալիբան»-ը հայտարարել է, որ այս ահաբեկչությունը տարածաշրջանում իրականացված ռազմական ճնշումների պատասխանն էր:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ահաբեկիչները «ևս մեկ անգամ ցույց են տվել իրենց անբարոյականությունը»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը տեղի ունեցածը բնորոշել է որպես «սարսափի և վախկոտության դրսևորում»: