Ճակատի գծից ոչ հեռու ականի պայթյունից ադրբեջանցի հովիվ է զոհվել

Այսօր նոր միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիային հատվածում: ԼՂ Մարտակերտի շրջանին սահմանակից ադրբեջանական Թարթառի շրջանի, ճակատային գծից ոչ հեռու գտնվող Հասան Ղայա վայրում ականի պայթյունից զոհվել է 41-ամյա հովիվ Ռամին Շալուխովը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը: