Դոնբասին Ռուսաստանի մարդասիրական օգնությունը հասել է սահմանին

Արևելյան Ուկրաինա Ռուսաստանի մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյուն, արխիվ

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի մարդասիրական օգնությունը Դոնբասին հասել է ռուս - ուկրաինական սահմանին։

Բեռնատարները տեղափոխում են շաքար, պահածոներ, ինչպես նաև սոցիալական նշանակության վայրերի համար նախատեսված սարքավորումներ և նյութեր։

130 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը տեղափոխում է ավելի քան 1200 տոննա բեռ։