Վաղը Հայաստան կայցելի Լատվիայի ԱԳ նախարարը

Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչս

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, վաղը աշխատանքային այցով Երևան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդգարս Ռինկևիչսին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարների բանակցություններին կհետևի համատեղ ասուլիս։