Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վաղը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի շրջանակում նախատեսված է Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Աբրահամյանը կայցելի նաև Թբիլիսիի հայկական եկեղեցի, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: