Եռյակը այսօր հանրահավաք-երթ կանցկացնի

Ոչ իշխանական եռյակի երթը հոկտեմբերի 24-ին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, այդ առիթով ոչ իշխանական եռյակը մի քանի ժամից Երևանի կենտրոնում հանրահավաք-երթ կանցկացնի։

«Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը երթին չեն մասնակցի, երեք կուսակցությունների առաջնորդներից Ազատության հրապարակում կլինի միայն «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: