Ռուսաստանը դադարեցնում է Ադրբեջանի հետ երկաթուղային ուղևորափոխադրումները

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը հայտարարել է, որ Ռուսական երկաթուղիները կամ «Роццийские железные дороги» ընկերությունը դեկտեմբերի 20-ից դադարեցնում է Մոսկվա-Բաքու, դեկտեմբերի 19-ից Ռոստով-Բաքու և դեկտեմբերի 18-ից Տյումեն-Բաքու երկաթուղային ուղերթները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ ռուսական կողմը ուղերթների դադարեցումը պայմանավորում է տնտեսական աննպատակահարմարությամբ: