Մոգերինին Թուրքիայում կայցելի սիրիացի փախստականների ճամբար

Թուրքիա - Սիրիացի փախստականների Քարքամիսի ճամբարը Գազիանթեփի մերձակայքում, հունվար, 2014թ․

Երեկ Թուրքիա ժամանած Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր այցելելու է սիրիացի փախստականների ճամբարներից մեկը։

Դեկտեմբերի 8-ին հանդիպելով թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիության անդամ պետությունները պետք է սերտորեն համագործակցեն միջազգային գործընկերների հետ, ինչպիսին է Թուրքիան, որպեսզի խոչընդոտեն այդ երկրների տարածքով Մերձավոր Արևելքում կռվող իսլամիստ գրոհայիններին միանալու օտարերկրյա զինյալների փորձերը։