ԼՂ ԱԱԾ տնօրենին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով Ղարաբաղի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը: