Գուանտանամոյի բանտից վեց կալանավոր ազատ է արձակվել

Կուբա - Գուանտանամոյի բանտը, արխիվ

Գուանտանամոյի ամերիկյան ռազմական բանտից վեց կալանավորներ ազատ են արձակվել և ուղարկվել Ուրուգվայ, որտեղ նրանց կտրվի փախստականի կարգավիճակ։

Ազատ արձակվածներից չորսը սիրիացի են, մեկը՝ թունիսցի, մյուսը՝ պաղեստինցի։

2001 թվականին բացված Գուանտանամոյի բանտում դեռևս իրենց պատիժն են կրում 136 կալանավորներ։