Հայրը պնդում է՝ 40 օրական երեխան բժիշկների անփութության զոհ է դարձել

Your browser doesn’t support HTML5

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում 40 օրական Նարինե Խաչատրյանի մահվան փաստով Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենը պնդում է, թե երեխան արդեն մահացած էր տեղափոխվել իրենց մոտ։ Երեխայի հոր խոսքով, սակայն, հիվանդանոցում որևէ օգնություն չեն ստացել: